Օնլայն խանութի գործարկման արագ և մատչելի հնարավորություն
Օնլայն խանութ` համակցված Ameriabank vPOS վճարային գործիքին
Հատուկ առաջարկ
Մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Նաղաշյան Սոլուշնս ընկերության հետ համագործակցության շրջանակներում Բանկ դիմած vPOS հաճախորդներին կտրամադրվի՝
Վերոնշյալ ծառայությունների սպասարկման մնացած պայմանները` Բանկում գործող սակագների համաձայն:
Նկարագրություն
Ցանկանու՞մ եք ունենալ առցանց խանութ՝ ընդլայնելով կամ սկսելով Ձեր բիզնեսն ինտերնետային միջավայրում։ Ուրեմն օգտվեք ՀՀ շուկայում աննախադեպ հնարավորությունից, որի շրջանակներում Դուք կարող եք՝
ԱՐԱԳ
Հաշված օրերի ընթացքում ունենալ պատրաստի առցանց խանութ՝ հիմնված հանրահայտ գերմանական «Շոփուեր» (այսուհետ` Shopware)* հարթակի վրա, հագեցած միջազգայնորեն հայտնի առցանց խանութների գործիքակազմով և նորարարական լուծումներով, որոնք էապես կնպաստեն Ձեր առցանց խանութի վաճառքների ծավալների ավելացմանը
ՀԱՐՄԱՐ
Ունենալ հարմարեցված դիզայն՝ սմարթֆոնով և պլանշետով ապրանքները դիտելու համար
ՊԱՐԶ
Ունենալ հայկական շուկայի համար արդեն իսկ տեղայնացված համակարգ և առանց լրացուցիչ ինտեգրացիաների և դժվարությունների ընդունել վճարումներ տեղական և միջազգային Visa, MasterCard և Arca քարտերով` Ameriabank vPOS վճարային գործիքի միջոցով
* Նաղաշյան Սոլուշնս և Shopware
Shopware-ն առցանց առևտրի հարթակ է, որն իր մեջ ամփոփում է գերմանական որակ և նորագույն տեխնոլոգիական լուծումներ
«Նաղաշյան Սոլուշնս»-ը հանդիսանում է Shopware-ի սերտիֆիկացված միակ գործընկերը Հայաստանում, որն ունի ավելի քան 6 տարվա ծրագրավորման և սպասարկման փորձ առավելապես e-commerce ոլորտում և մշակել է ավելի քան 40 հաջողված e-commerce լուծումներ։
Ամերիաբանկի փլագինը Ձեզ անհրաժեշտ է օնլայն խանութում վճարային քարտերով անկանխիկ գնումների գործընթացի կազմակերպման համար:
Փլագինի ներբեռնումը բավականին դյուրին է և պահանջում է հաշված վայրկյաններ։
Ներբեռնման ավարտին հասանելի են փլագինի լռելյայն կարգաբերումները, որոնք կարող եք, անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի փոփոխել։
Փլագինին համապատասխանող Shopware-ի մինիմալ տարբերակը 5.4.0-ն է, իսկ PHP-ի մինիմալ տարբերակը՝ 5.6։
Փլագինը տեղադրելուց առաջ խնդրում ենք հիշել, որ այն կախված է php soap client-ից։ Համոզվեք, որ php soap client-ը տեղադրված/ակտիվացրած է Ձեր սերվերի վրա, եթե ոչ, խնդրում ենք նախ տեղադրել այն (https://stackoverflow.com/questions/11584426/how-do-i-enable-enable-soap-in-php-on-linux):
Ինչպե՞ս ստեղծել օնլայն խանութ՝
համակցված Ameriabank V-pos վճարային գործիքին
Հոսթինգ
Սերվերային միջավայրի/հոսթինգի ընտրություն և
Shopware հարթակի տեղադրում/ կարգավորում
Դիզայնի ընտրություն
Համապատասխան դիզայնի ձևանմուշի (template) ընտրություն,
կատալոգի ներբեռնում
Բովանդակություն
Կայքի բովանդակության մշակում և կառավարում
(Content management)
Վճարային համակարգ
Ameriabank V-pos համակարգի ակտիվացում
Առաջմղում
SEO, տվյալների անվտանգության կարգավորումներ
Կապը մեզ հետ
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ameriabank © 2019 | Թարմացված է առ 04.12.2019 թ., 13:40
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: