Էլեկտրոնային առևտուր
Սկսեք Ձեր օնլայն բիզնեսն այսօր
Ընդունեք վճարումներ կայքի կամ բջջային հավելվածի միջոցով
Ինտերնետ Էքվայրինգ
Ամերիաբանկը Ձեզ է առաջարկում էլեկտրոնային առևտրի կազմակերպման հարմարեցված և շահավետ լուծումներ` ապահովելով տեղական և միջազգային
վճարային քարտերով առցանց վճարումների ընդունման գործընթացը:
Ընձեռե՛ք Ձեր հաճախորդներին հեշտ և ապահով վճարումներ կատարելու հնարավորություն
VISA, MasterCard և ArCa վճարային քարտերով առցանց վճարումներ ընդունելու և առևտրի/սպասարկման կետերի ինտերնետային կայքերի կարգաբերման գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով Ամերիաբանկը մշակել է բացառիկ և անվճար ծրագրային գործիք՝ vPOS (վիրտուալ POS տերմինալ), որը հնարավորություն է ընձեռում առևտրային կետերին խուսափել լրացուցիչ և ժամանակատար ծրագրավորման, կարգաբերման, սերտիֆիկացման, ինչպես նաև հետագա փոփոխությունների խնդիրներից` ստանալով քարտերով առցանց վճարումներ ընդունելու արագ և անվտանգ հնարավորություն:
Առավելություններ
Առևտրային կետի գրանցման բացառիկ պարզեցված գործընթաց Ամերիաբանկի vPOS ծրագրային գործիքի միջոցով
Ինտերնետի միջոցով իրականացվող վճարումների 3D Secure/Secure Code անվտանգություն
Տեխնիկական սպասարկման, ծրագրային թարմացումների արդյունավետ սխեմա առևտրային կետի և Ամերիաբանկի անմիջական համագործակցությամբ` առանց պրոցեսինգային կենտրոնի օղակի
Բանկի տեխնիկական մասնագետների լիարժեք խորհրդատվություն և աջակցություն
Անհատական մոտեցում՝ հիմնված յուրաքանչյուր գործընկերոջ բիզնեսի յուրահատկությունների վրա
Քարտի կցման (Card Binding) և պարբերական վճարումների (Recurrent payments) հնարավորություն
Փաստաթղթեր
«Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից իրավաբանական անձանց (անհատ ձեռներեցներին) բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ
Վճարային POS-տերմինալ
Դուք կարող եք ձեռք բերել նաև Վճարային POS-տերմինալ և մինչև 30% ավելացնել Ձեր վաճառքի ծավալները` ընդունելով վճարումներ անհպում, չիպային, մագնիսական վճարային քարտերով:
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2021 | Թարմացված է առ 18.02.2021 թ., 10:40
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: